Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Հավաստիանալ, որ ունեք երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք

• Այդպիսի իրավունք ունի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը

• Այդպիսի իրավունք ունի նաև գյուղական բնակավայրում հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (այս դեպքում պետք է ապահովված լինեն հաշվառված լինելու նվազագույն ժամկետը և որոշ այլ պայմաններ ևս)

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը (տվյալները)՝

• Ծնողի անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ

• Երեխայի ծննդյան վկայական և հանրային ծառայությունների համարանիշ

  Այցելել Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն

• Հասցեներն են՝

Երևան

⁃ Աջափնյակ և Դավթաշեն, Բաշինջաղյան 100

⁃ Արաբկիր, և Քանաքեռ-Զեյթուն, Մամիկոնյանց 39Ա

⁃ Էրեբունի և Նուբարաշեն, Էրեբունու 18/6

⁃ Կենտրոն, Վազգեն Սարգսյան 3 (հանրային ծառայությունների միասնական գրասենյակ)

⁃ Կենտրոն և Նորք-Մարաշ, Թումանյան 8

⁃ Մալաթիա-Սեբաստիա, Բադիկյան 99/1

⁃ Նոր-Նորք և Ավան, Խուդյակով 153

⁃ Շենգավիթ, Մանանդյան 2/1

Արագածոտն

⁃ Ապարան, Բաղրամյան 26,

⁃ Աշտարակ, Ներսես Աշտարակցու 7

⁃ Թալին, Գայի 1

⁃ Ծաղկահովիտ, Բժշկյան 9/6

Արարատ

⁃ Արարատ, Շահումյան 34

⁃ Արտաշատ, Իսակով 47

⁃ Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 (քաղաքապետարանի շենք)

⁃ Վեդի, Արարատյան 55

Արմավիր

⁃ Արմավիր, Աբովյան 137/1

⁃ Բաղրամյան, Բաղրամյան 1

⁃ Էջմիածին, Մ. Մաշտոց 1

Գեղարքունիք

⁃ Գավառ, Սայադյան 95

⁃ Ճամբարակ, Պ. Սևակ 7

⁃ Մարտունի, Շահումյան 2

⁃ Սևան Նաիրյան, 164 վարչական շենք

⁃ Վարդենիս, Ռոմանի 7

Լոռի

⁃ Ալավերդի, Սայաթ-Նովայի փող., 3 շենք

⁃ Սպիտակ, Թորոսյան 13

⁃ Ստեփանավան, Սոս Սարգսյան 1

⁃ Վանաձոր, Նժդեհ 14

⁃ Տաշիր, Վ. Սարգսյան 95

Կոտայք

⁃ Աբովյան, Բարեկամության հրապարակ 1

⁃ Եղվարդ, Կնունյանց, 1

⁃ Հրազդան, Միկրոշրջան 13փ., 24/2

⁃ Չարենցավան, Աբովյան 8, 6

Շիրակ

⁃ Ախուրյան, Գյումրու խճուղի 42

⁃ Ամասիա, Ամասիա 25, շենք 4

⁃ Աշոցք, Հրապարակ 1

⁃ Արթիկ, Ազատության հրապարակ 1/2

⁃ Գյումրի, Խրիմյան 46ա

⁃ Գյումրի, Կայարանամերձ հրապարակ (հանրային ծառայությունների միասնական գրասենյակ)

⁃ Մարալիկ, Մադաթյան 1 (քաղաքապետարանի շենք)

Սյունիք

⁃ Գորիս, Մաշտոց 3, 2

⁃ Կապան, Մելիք Ստեփանյան փող, 3 շենք

⁃ Մեղրի, Զ. Անդրանիկ, 2 շենք, 23 տարածք

⁃ Սիսիան, Ն. Ադոնցի 4

Վայոց ձոր

⁃ Եղեգնաձոր, Մոմիկի 1

⁃ Ջերմուկ, Շահումյան 7/1

⁃ Վայք, Շահումյան 16

Տավուշ

⁃ Բերդ, Լևոն Բեկ 1/2

⁃ Դիլիջան, Մյասնիկյան 66

⁃ Իջևան, Երևանյան 10 (հանրային ծառայությունների միասնական գրասենյակ)

⁃ Նոյեմբերյան, Անդրանիկ Զորավար 3

  Լրացնել համապատասխան դիմում (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը (տվյալները)

  Սպասել որոշման կայացմանը (10 աշխատանքային օր)

  Դիմումը բավարարվելու դեպքում ստանալ նպաստը (կանխիկ կամ անկանխիկ)

  Ցանկության դեպքում դիմումը կարող եք ներկայացնել նաև առցանց՝ http://online.ssa.am/ կայքի միջոցով

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ