Հաճախ տրվող հարցեր

  • Ի՞նչ անեմ, երբ կայքում չկա ինձ հուզող հարցի պատասխանը

Կարող եք գրել մեզ նամակ՝ շատ հակիրճ ներկայացնելով հարցը, և եթե նույն հարցի վերաբերյալ ստացվեն շատ նամակներ, մենք կստեղծենք հարցի վերաբերյալ նոր բաժին (ենթաբաժին):

Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ անհատական հարցերին (նամակներին) մենք չենք պատասխանում, իսկ կայքում տեղադրվում են միայն մեծ պահանջարկ ունեցող հարցերի վերաբերյալ պատասխանները:

Գրել նամակ

  • Որքանո՞վ են ճշգրիտ կայքի տվյալները

Տվյալների ճշգրտությունը մեր կայքի հիմնական և կարևորագույն ուղենիշերից է, հետևաբար, արվում է ամեն ինչ, որպեսզի կայքում զետեղվեն միայն ճշգրիտ տվյալներ: Տվյալները կազմվում են համապատասխան օրենքների և այլ իրավական ակտերի ուսումնասիրության, պետական մարմինների գործունեության վերլուծության, հանրամատչելի և հավաստի աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման միջոցով:

Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ կայքը զուտ տեղեկատվական-խորհրդատվական է, և կայքից օգտվելու և դրանում ներառված տվյալներին վստահելու հարցը քաղաքացու որոշելիքն է, և այդ առումով կայքը որևէ պատասխանատվություն չի կրում:

  • Ի՞նչ անել, եթե կայքում հայտնաբերել եմ ոչ ճշգրիտ տվյալ

Խնդրում ենք գրել մեզ նամակ, մենք արագ կստուգենք և անճշտությունը հաստատվելու դեպքում այն անհապաղ կշտկենք:

Գրել նամակ

  • Ի՞նչ պարբերականությամբ են թարմացվում կայքի տվյալները

Տվյալները թարմացվում են առնվազն յուրաքանչյուր շաբաթ:

  • Արդյո՞ք կայքում առկա պատասխաններն ամբողջական են և հաշվի են առնված բոլոր հնարավոր դեպքերն ու իրավիճակները

Կայքում ներկայացված են այն պատասխանները, որոնք կիրառելի են դեպքերի մեծամասնության համար, բայց ոչ բոլոր դեպքերի համար: Քանի որ դեպքերն ու իրավիճակները բազմաթիվ են և բազմապիսի, հետևաբար դրանք գործնականում հնարավոր չէ զետեղել մեկ հարթակում:

⬅ Վերադառնալ