Հասարակական կազմակերպության պետական գրանցման համար (նմուշային փաստաթղթերի հիման վրա) անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Որոշել կազմակերպության՝

• Անվանումը

• Նպատակները և խնդիրները

• Գրանցման հասցեն

• Հիմնադիրներին (առնվազն 2 անձ)

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Անձը հաստատող փաստաթղթեր (բոլոր հիմնադիրների)

 Վճարել պետական տուրք (10.000 դրամ)

• Հետևյալ կերպ՝

⁃ տեղում (առկա են տերմինալներ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղմամբ՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=12/

• Պարտադիր վերցրեք վճարումը հավաստող փաստաթուղթը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Այցելել Պետական ռեգիստրի գործակալություն

• Հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր, Կոմիտաս 49/3

  Գործակալության աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերը և հայտնել գրանցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի հիման վրա կլրացվեն նմուշային փաստաթղթերը

  Ստանալ գրանցման վկայականը (նույն տեղից)՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ