Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Անձը հաստատող փաստաթուղթ

• Անշարժ գույքի տվյալներ (օրինակ՝ հասցե, վկայականի համար)

 Վճարել՝

• Ծառայության վճար՝ հետևյալ չափով՝

⁃ 10.000 դրամ (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ 500 դրամ), եթե գրանցումը ցանկանում եք իրականացնել սովորական ժամկետում (3-րդ աշխատանքային օրը)

⁃ 20.000 դրամ, եթե գրանցումը ցանկանում եք իրականացնել 2-րդ աշխատանքային օրը

⁃ 60.000 դրամ, եթե գրանցումը ցանկանում եք իրականացնել նույն աշխատանքային օրը (2 ժամվա ընթացքում)

• Հետևյալ կերպ՝

⁃ տեղում (որոշ գրասենյակներում առկա են տերմինալներ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղումամբ՝
- տուրքը՝
https://www.e-payments.am/hy/service-fees/step2/group=4/

• Պարտադիր վերցրեք վճարումը հավաստող փաստաթուղթը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Այցելել Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ

• Հասցեներն են՝

Երևան

⁃ Արաբկիր, Կոմիտասի պող., 35/2 շենք, հեռ.՝ (060) 474150

⁃ Կենտրոն, Վազգեն Սարգսյան 3 (հանրային ծառայությունների միասնական գրասենյակ)

⁃ Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք, հեռ.` (060) 474165

⁃ Շենգավիթ, Մանանդյան փող., 33 շենք, հեռ.՝ (060) 474166

Արագածոտն

⁃ Թալին, Տերյան փող. 24 թիվ 49, հեռ.՝ (060) 474191

⁃ Ապարան, Բաղրամյան 26, հեռ.՝ (060) 474192

⁃ Աշտարակ, Ն. Աշտարակեցու 4, հեռ.՝ (060) 474193

⁃ Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան 2, հեռ.՝ (060) 474190

Արարատ

⁃ Մասիս, Կենտրոնական հրապարակ 4, հեռ.՝ (060) 474186

⁃ Արտաշատ, Երևանյան փողոց 9 շ. 3/1, հեռ.՝ (060) 474189

Արմավիր

⁃ Բաղրամյան, Բաղրամյանի վարչ. շենք թիվ 2, հեռ.՝ (060) 474194

⁃ Արմավիր, Հանրապետության 28, հեռ.՝ (060) 474195

⁃ Վաղարշապատ, Մաշտոց 1, հեռ.՝ (060) 474196

Գեղարքունիք

⁃ Ճամբարակ, Գ. Նժդեհի 125, հեռ.՝ (060) 474177

⁃ Վարդենիս, Ռոմանի 98/2, հեռ.՝ (060) 474178

⁃ Սևան, Նաիրյան 164, հեռ.՝ (060) 474179

⁃ Մարտունի, Գ. Նժդեհի 7/4, հեռ.՝ (060) 474180

⁃ Գավառ, Բունիաթյան 2, հեռ.՝ (060) 474176

Լոռի

⁃ Վանաձոր, Ուսանողական 10, հեռ.՝ (060) 474243

⁃ Ստեփանավան, Արևելյան 4, հեռ.՝ (060) 474250

⁃ Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ (060) 474249

⁃ Ալավերդի, Թումանյան 2/3, հեռ.՝ (060) 474248

⁃ Տաշիր, Ջահուկյան 5 30, հեռ.՝ (060) 474251

Կոտայք

⁃ Աբովյան, Բարեկամության 2, հեռ.՝ (060) 474214

⁃ Հրազդան,Կենտրոն թաղամաս 52/2, հեռ.՝ (060) 474215

⁃ Եղվարդ, Երևանյան 1, հեռ.՝ (060) 474246

⁃ Չարենցավան, Քոչարի փ. 3-րդ փակուղի 1, հեռ.՝ (060) 474245

Շիրակ

⁃ Գյումրի, Աբովյան փող. 248, հեռ.՝ (060) 474209

⁃ Գյումրի, Կայարանամերձ հրապարակ (հանրային ծառայությունների միասնական գրասենյակ)

⁃ Աշոցք, Հրապարակ թիվ 1 շենք, հեռ.՝ (060) 474198

⁃ Ամասիա, 26 փող. 19, հեռ.՝ (060) 474199

⁃ Արթիկ, Հակոբյան 32/6, հեռ.՝ (060) 474241

  Լրացնել համապատասխան դիմում (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Ստանալ տեղեկանքը՝ սահմանված ժամկետը լրանալուց հետո

  Ցանկության դեպքում դիմումը կարող եք ներկայացնել և տեղեկանքը ստանալ նաև՝

• առցանց՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով (պահանջվում է էլեկտրոնային ստորագրություն)

• փոստով

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ