Մեքենայի տեխնիկական զննություն (արատորոշում) անցկացնելու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Մեքենայի հաշվառման վկայագիր (տեխանձնագիր)

 Վճարել՝

• Մեքենայի գույքահարկը` ամբողջությամբ

• Բնապահպանական վճար (չափը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից)

• Վճարումը կարող եք կատարել հետևյալ կերպ՝

⁃ տեղում (որոշ տեխզննության կայաններում առկա են տերմինալներ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղմամբ (գույքահարկը Երևանում)՝ https://www.yerevan.am/am/e-service/

• Պարտադիր վերցրեք բնապահպանական վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը և գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Մեքենան ներկայացնել տեխզննության կայան՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Կնքել համապատասխան պայմանագիր (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Վճարել տեխզննության համար ծառայության վճար (որպես կանոն՝ 5.500 դրամ)

  Անցնել տեխզննությունը

• Թերությունների հայտնաբերման դեպքում տրվում է 20 օր ժամկետ, որի ընթացքում թերությունը շտկելու և կրկին տեխզննության նույն կայան ներկայացնելու դեպքում հավելյալ վճար չի գանձվում

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2021