Մեքենայի օտարման (անվանափոխության) համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Անձը հաստատող փաստաթղթեր (նոր և հին սեփականատերերի)

• Մեքենայի սեփականության իրավունքի վկայական

• Մեքենայի հաշվառման վկայագիր (տեխանձնագիր)

 Վճարել պետական տուրք

• Հետևյալ չափերով՝

⁃ 5.000 դրամ՝ հաշվառման համար

⁃ 6.000 դրամ՝ նոր հաշվառման վկայագրի (տեխանձնագրի) համար

⁃ 12.000 դրամ՝ նոր համարանիշերի համար

• Վճարումը կարող եք կատարել հետևյալ կերպ՝

⁃ տեղում (որոշ ստորաբաժանումներում առկա են տերմինալներ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղումներով՝
- Հաշվառման համար՝
https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=3/
- Նոր հաշվառման վկայագրի (տեխանձնագրի) համար՝
https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=3/
- Նոր համարինիշի համար՝
https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=3/

• Պարտադիր վերցրեք վճարումը հավաստող փաստաթուղթը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Այցելել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում

• Հասցեներն են՝

Երևան

⁃ Էրեբունի, Գաջեգործների 76

Արագածոտն

⁃ Աշտարակ, Ն. Աշտարակեցու 3

Արարատ

⁃ Մասիս, Բաղրամյան 31

Արմավիր

⁃ Նորապատ 5, 3 նրբ. 2

Գեղարքունիք

⁃ Մարտունի, Մյասնիկյան 80

⁃ Սևան, գ. Լճաշենի խաչմերուկ

Լոռի

⁃ Վանաձոր, Լոռվա 1

Կոտայք

⁃ Նոր Գյուղ 1, շ. 7/1

Շիրակ

⁃ Գյումրի, Լիսինյան 1

Սյունիք

⁃ Գորիս, Երևանյան խճ. 3

⁃ Կապան, Գ. Արզումանյան 128բ

Վայոց ձոր

⁃ Եղեգնաձոր, Երևանյան խճ. 2

Տավուշ

⁃ Իջևան, Արցախյան 6

• Պետք է այցելեն հին և նոր սեփականատերերն անձամբ

• Եթե մեքենան արդեն իսկ հաշվառված է ՀՀ-ում, ապա մեքենայի առկայությունը պարտադիր չէ (այդ դեպքում բավարար է միայն հանձնել պետհամարանիշերը)

• Ցանկության դեպքում կարող եք նախապես հերթագրվել հետևյալ կայքի միջոցով՝ https://roadpolice.am/

  Կնքել համապատասխան պայմանագիր (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Ստանալ նոր սեփականության իրավունքի վկայական և նոր հաշվառման վկայագիր (տեխանձնագիր)

  Ցանկության դեպքում պայմանագիրը կարող եք կնքել նաև առցանց՝ https://roadpolice.am/ կայքի միջոցով

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2021