Վարորդական իրավունքի վկայականի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Անձը հաստատող փաստաթուղթ

 Վճարել պետական տուրք (12․000 դրամ)

• Վճարումը կարող եք կատարել հետևյալ կերպ՝

⁃ տեղում (որոշ ստորաբաժանումներում առկա են տերմինալներ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղումներով՝
- տուրքը՝
https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=3/

• Պարտադիր վերցրեք վճարումը հավաստող փաստաթուղթը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Այցելել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում

• Հասցեներն են՝

Երևան

⁃ Էրեբունի, Գաջեգործների 76

Արագածոտն

⁃ Աշտարակ, Ն. Աշտարակեցու 3

Արարատ

⁃ Մասիս, Բաղրամյան 31

Արմավիր

⁃ Նորապատ 5, 3 նրբ. 2

Գեղարքունիք

⁃ Մարտունի, Մյասնիկյան 80

⁃ Սևան, գ. Լճաշենի խաչմերուկ

Լոռի

⁃ Վանաձոր, Լոռվա 1

Կոտայք

⁃ Նոր Գյուղ 1, շ. 7/1

Շիրակ

⁃ Գյումրի, Լիսինյան 1

Սյունիք

⁃ Գորիս, Երևանյան խճ. 3

⁃ Կապան, Գ. Արզումանյան 128բ

Վայոց ձոր

⁃ Եղեգնաձոր, Երևանյան խճ. 2

Տավուշ

⁃ Իջևան, Արցախյան 6

• Ցանկության դեպքում կարող եք նախապես հերթագրվել հետևյալ կայքի միջոցով՝ https://roadpolice.am/

• Պետք է այցելել անձամբ

  Լրացնել համապատասխան դիմում (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը և լուսանկարվել

  Ստանալ ժամանակավոր վկայական (տեղում)՝ 20-օրյա գործողության ժամկետով

  Կրկին այցելել նույն ստորաբաժանումը (ոչ շուտ, քան 15 օր անց)

  Վերադարձնել ժամանակավոր վկայականը և ստանալ նոր վկայականը (կրկնօրինակը)՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2021