Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Անձը հաստատող փաստաթուղթ

• Եթե անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ, ապա նաև՝ այդ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ

  Վճարել պետական տուրք

• Հետևյալ չափով՝

⁃ 10.000 դրամ՝ հայերեն լեզվով տեղեկանքի դեպքում

⁃ հավելյալ 5.000 դրամ՝ երկու լեզվով տեղեկանքի դեպքում (հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն)

• Հետևյալ կերպ՝

⁃ տեղում (առկա է տերմինալ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղումներով՝
- տուրքը՝
https://www.e-payments.am/hy/service-fees/step2/group=6/
- հավելյալ վճարը՝
https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=6/

• Պարտադիր վերցրեք վճարումը հավաստող փաստաթուղթը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Այցելել Արդարադատության նախարարություն

• Հասցեն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8

  Լրացնել համապատասխան դիմում (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Ստանալ տեղեկանքը նույն տեղից՝ նույն աշխատանքային օրը

  Ցանկության դեպքում դիմումը կարող եք ներկայացնել և տեղեկանքը ստանալ նաև առցանց՝ https://e-services.moj.am/ կայքի միջոցով (պահանջվում է էլեկտրոնային ստորագրություն)

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ