Ապոստիլով փաստաթղթի վավերացման համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ

• Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ

 Վճարել պետական տուրք (7․000 դրամ)

• Հետևյալ կերպ՝

⁃ տեղում (առկա են տերմինալ)

⁃ այլ տերմինալների միջոցով

⁃ բանկերում

⁃ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով՝ սույն հղումներով՝
- տուրքը՝
https://www.e-payments.am/hy/state-duties/step2/group=15/

• Պարտադիր վերցրեք վճարումը հավաստող փաստաթուղթը (անհրաժեշտ է լինելու ներկայացնել վերը նշված փաստաթղթերի հետ)

  Այցելել Արդարադատության նախարարություն

• Հասցեն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8

• Կարող է այցելել ցանկացած անձ

  Լրացնել համապատասխան դիմում (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Ստանալ ապոստիլով վավերացված փաստաթուղթը նույն տեղից՝ հաջորդ օրը

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2021