Հայաստան ժամանելու համար անհրաժեշտ է՝

  Կամ` ունենալ COVID-19 դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ

• Մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում պատվաստանյութը պետք է ներարկված լինի ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր առաջ

• Մեկից ավելի դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում վերջին դեղաչափը պետք է ներարկված լինի ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ

• Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով և պարունակի պահանջվող տեղեկությունները՝

⁃ պատվաստված անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի)

⁃ անձը հաստատող փաստաթղթի համարը (կամ սոցիալական ապահովության քարտի համարը կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը)

⁃ պատվաստումն իրականացրած բժշկական կազմակերպության անվանումը

⁃ պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման ամսաթիվը (օր, ամիս, տարի)

• Սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով (պաշտպանված QR կոդով)

• Ռուսաստանի Դաշնության տարածքից ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով

• 7 տարեկանը չլրացած երեխաների համար պահանջը չի գործում

  Կամ` ունենալ COVID-19 ախտորոշման ՊՇՌ կամ ԱԱԹ (rapid test) հետազոտության (թեստի) բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

• ՊՇՌ հետազոտությունը պետք է լինի առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ

• ԱԱԹ հետազոտությունը պետք է լինի առավելագույնը 24 ժամ վաղեմությամբ

• Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով և պարունակի պահանջվող տեղեկությունները՝

⁃ հետազոտված անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի)

⁃ անձը հաստատող փաստաթղթի համարը (կամ սոցիալական ապահովության քարտի համարը կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը)

⁃ հետազոտությունն իրականացրած բժշկական կազմակերպության կոնտակտային տվյալները

⁃ նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը

⁃ հետազոտության արդյունքը

⁃ ԱԱԹ հետազոտության դեպքում՝ նաև թեստի անվանումը

• Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով

• 7 տարեկանը չլրացած երեխաների համար պահանջը չի գործում

  Կամ` անցնել ՊՇՌ կամ ԱԱԹ (rapid test) հետազոտություն (հանձնել թեստ) ՀՀ սահման մուտք գործելիս

• ՊՇՌ կամ ԱԱԹ հետազոտությունը անցկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում

• ՊՇՌ կամ ԱԱԹ հետազոտումից (թեստի հաձնումից) հետո պետք է ինքնամեկուսանալ՝ մինչև ՊՇՌ կամ ԱԱԹ հետազոտության (թեստի) բացասական արդյունքի ստացումը

• ՊՇՌ կամ ԱԱԹ հետազոտության (թեստի հաձնման) հետ կապված ծախսերը հոգում է անձն ինքնուրույն

• 7 տարեկանը չլրացած երեխաների համար պահանջը չի գործում

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ