Պոլիկլինիկայում (ԱԱՊ բժշկի մոտ) կցագրվելու (կցագրումը փոխելու) համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝

  Ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

• Անձնագիր և սոցիալական քարտ (կամ նույնականացման քարտ)

• Եթե սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին եք պատկանում, ապա նաև՝ այդ փաստը հավաստող փաստաթուղթ

  Ընտրել և այցելել այն պոլիկլինիկան (ԱԱՊ բժշկին), որտեղ (ում մոտ) ցանկանում եք կցագրվել

• Կցագրումն իրականացվում է անկախ բնակության (հաշվառման) վայրից

• Կցագրումը փոխելու դեպքում նախկին պոլիկլինիկա (նախկին ԱԱՊ բժշկին) այցելելու անհրաժեշտություն չկա

  Լրացնել համապատասխան դիմում (տեղում)՝ ներկայացնելով վերը նշված փաստաթղթերը

  Կցագրվել

Իրավական հիմքեր

⬅ Վերադառնալ